Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Ուզում եմ վերականգնել մեր բռնցքամարտի հին ավանդույթներն». Արթուր Գևորգյան

20:10, հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2016 թ.
«Ուզում եմ վերականգնել մեր բռնցքամարտի հին ավանդույթներն». Արթուր Գևորգյան

Այսօր տեղի ունեցած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համաժողովից հետո ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը, լրագրողների հետ զրույցում, խոսեց գլխավոր մարզչի պաշտոնում Դավիթ Թորոսյանին նշանակելու մասին.

«Անցած անգամ օլիմպիական խաղերն այնքան մոտ էին, որ Դավիթ Թորոսյանն իր ծրագրերը լիարժեք իրագործելու հնարավորություն չուներ: Եվ այդ ժամանակ ընտրությունը կանգնեց Կարեն Աղամալյանի վրա, որովհետև մինչ այդ հավաքականի և մարզիկների հետ աշխատել էր հենց նա: Իմ խնդիրը լավագույնս օգնել և նրա աշխատանքին չխանգարելն էր: Բայց գլոբալ խնդիրս այս համակարգն առողջացնելն է։ Ուզում եմ վերականգնել մեր բռնցքամարտի հին ավանդույթները և մի բան էլ անցնել այդ ավանդույթներից՝ ունենալ նոր որակի, նոր տիպի բռնցքամարտ: Գաղտնիք բացեմ։ Պարոն Թորոսյանն իմ առջև պայման դրեց. որպես ֆեդերացիայի նախագահ որևէ կերպ չմիջամտեմ նրա աշխատանքին, մարզիչների ընտրության հարցին։ Այս մարզիչների հետ ես էլ եմ աշխատել, և այս համակարգը «խաթր» անելու տեղ չէ։ Միգուցե իմ սխալն այն է, որ ես փորձում էի մեղմել իրավիճակը, երբ դժգոհություն էր առաջանում։ Ո՛չ, եթե մարդուն տալիս ես հանձնարարական, պետք է վստահես, թողնես, որ աշխատի։ Առջևում 4 տարի ժամանակ ունենք, համոզված եմ, որ նա իմ պատկերացրած արդյունքները կստանա»։

644 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am