Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Մեր բռնցքամարտը սարսափելի հետնահանջ է ապրել». Դավիթ Թորոսյան

17:04, հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2016 թ.
«Մեր բռնցքամարտը սարսափելի հետնահանջ է ապրել». Դավիթ Թորոսյան

Այսօր կայացած ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի 9-րդ համաժողովի ընթացքում հայտնի դարձավ, որ մեր հավաքականը կգլխավորի Դավիթ Թորոսյանը։ Համաժողովի ավարտից հետո մարզիչը խոսեց առաջիկա փոփոխությունների մասին․

«Այս պարագայում փոփոխությունների հարցն ավելի ակտուալ է, քան առաջ։ Կորդինալ փոփոխություններ են անհրաժեշտ։ Մեր բռնցքամարտը սարսափելի հետնահանջ է ապրել։ Դուք տեսնում եք արդյունքների դինամիկան, որը ոչ մեկին ձեռք չի տալիս։ Մեր բռնցքամարտի երախտավորները պետք է շնորհակալ լինեն և գնահատեն այն փաստը, որ ֆեդերացիայի նախագահը հայտնի բռնցքամարտիկ է եղել, ուղղակի ֆինանսիստ չի, այդ պատճառով շատ լավ հասկանում է մարզաձևի նրբությունները։ Ըստ երևույթին՝ իմ թեկնածությունն է ընտրել, որովհետև ես գործ ունեմ թե՛ պրոֆեսիոնալների հետ, թե՛ սիրողականների հետ»,- նշեց Թորոսյանը՝ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում։

923 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am