Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Renault-ն սկսել է ռուսական հավաքման Kaptur-ների հայաստանյան մատակարարումը

23:05, հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2016 թ.
Renault-ն սկսել է ռուսական հավաքման Kaptur-ների հայաստանյան մատակարարումը

Renault ընկերություննսկսել է ռուսական հավաքման Kaptur-ների հայաստանյան մատակարարումը: Ինչպես հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը, նոյեմբեր ամսվա բեռնումն իրականացվել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) լիիրավ անդամի կարգավիճակին համապատասխան:
     «Հայաստանը մերձավոր արտասահմանի թվով չորրորդ և աշխարհի տասնյոթերորդ երկիրն է, որտեղ Renault-ն արտահանում է ինչպես պատրաստի ավտոմեքենաներ, այնպես էլ` ավտոմեքենաների մասեր՝ մատակարարների հետ մեր համատեղ նախագծերի շրջանակներում»,- ասել է Renault Ռուսաստանի գլխավոր տնօրեն Անդրեյ Պանկովը:

6193 | 0
Facebook