Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 30 մայիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

Սիրիայի ԱԳՆ-ն սպառնացել է «կտրել սանձարձակ բռնակալի»՝ Էրդողանի ձեռքը

15:25, հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2016 թ.
Սիրիայի ԱԳՆ-ն սպառնացել է «կտրել սանձարձակ բռնակալի»՝ Էրդողանի ձեռքը

Սիրիայի ԱԳՆ-ը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունն արաբական այդ երկրում «Եփրատի վահան» զինված գործողությունների նպատակների վերաբերյալ: SANA տեղեկատվական գործակալության փոխանցած հայտարարության մեջ ասվում է, որ «Էրդողանն ինքն է բացահայտել Սիրիայի դեմ թուրքական ագրեսիայի նպատակները»:

Նշվում է նաև, որ Թուրքիան «գլխավոր պատասխանատվությունն է կրում ահաբեկչական խմբավորումներից սիրիացիների տառապանքների համար»:
     «Անկարայի իշխող վերնախավի ծայրահեղական գաղափարախոսությունը վերածել է Թուրքիան ահաբեկչական խմբավորումների բազայի, որոնք խափանում են կայունությունը Սիրիայում և Իրաքում»,- ասվում է փաստաթղթում:
     Սիրիայի ԱԳՆ-ը զգուշացնում է, որ «սիրիացի ժողովուրդը, բանակն ու ղեկավարությունը թույլ չեն տա սանձարձակ բռնակալին (Էրդողանին՝ խմբ.) միջամտել իրենց գործերին և կկտրեն Սիրիայի նկատմամբ ոտնձգություն կատարող ձեռքը»:
     Ինչպես փոխանցում է ТАСС-ը, Դամասկոսը նաև պահանջում է միջազգային հանրությանը «վերջ դնել Էրդողանի ագրեսիվ վարքագծին, ով իր սեփական երկիրը բանտի է վերածել բոլոր նրանց համար, ովքեր համաձայն չեն իր քաղաքականության հետ»:

3754 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am