Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հոբելյանական երեկո` նվիրված Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակին

16:50, հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2016 թ.
Հոբելյանական երեկո` նվիրված Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակին

Դեկտեմբերի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար` Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն:
     Համերգին մասնակցում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Վահագն Հայրապետյան ջազ տրիոն, սոպրանո Հենրիետտա Հարությունովան, դաշնակահար Արթուր Ավանեսովը: Հոբելյանական երեկոն ղեկավարելու են դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և բրիտանացի դիրիժոր` Դևիդ Դեվիսը: Ծրագրի ռեժիսորն է Արամ Սուքիասյանը: Համերգային ծրագրում կհնչեն Ստեփան Ռոստոմյանի Սիմֆոնիա թիվ 1, Սիմֆոնիա թիվ 3, Տաղ հրեշտակային, Սիմֆոնիա թիվ 4 ստեղծագործությունները:

2573 | 0
Facebook