Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ը պնդում է` Սիրիայի վերականգնման համար վճարելու է Ռուսաստանը. The Guardian

16:35, հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2016 թ.
ԵՄ-ը պնդում է` Սիրիայի վերականգնման համար վճարելու է Ռուսաստանը. The Guardian

Եվրոպական առաջնորդները պնդում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է պատասխանատվություն կրի սիրիական ճգնաժամի համար, և եթե երկրի նախագահ Բաշար Ասադին Հալեպի ակնկալվող նվաճումը հաջողվի ռազմական հաղթանակի վերածել երկրի մեծ մասում, ապա Սիրիայի վերականգնումը պետք է ընկնի հենց Մոսկվայի ուսերին: Այս մասին գրում է The Guardian-ը:
     «Այն, ինչ քանդում է Ռուսաստանը, պետք է կառուցի Մոսկվան»,- ասել է արևմտյան դիվանագետներից մեկը` հավելելով, որ իրականում ԵՄ-ը միակ խաղացողն է, ով «բավականին պաշարներ ունի երկրի՝ հնգամյա քաղաքացիական պատերազմի արդյունքում քայքայված ենթակառուցվածքը վերականգնելու համար»,- ասվում է հոդվածում:
     Սիրիայի վերականգնման ծախսերի գնահատականներն, ըստ Համաշխարհային բանկի ապրիլ ամսվա կանխատեսման, տատանվում են 180 մլրդ դոլարի սահմաններում: Ռուսաստանում ասում են, որ Պուտինն ուզում է միջազգային «Մարշալի պլան» կազմել Սիրիայի համար, որը պատասխանատվության բախում է նախատեսում ԵՄ-ի, Սաուդյան Արաբիայի, Իրանի և Չինաստանի միջև, -հաղորդում է բրիտանական պարբերականը:
     «Սակայն արևմտյան դիվանագետները հստակ հասկացրել են, որ ԵՄ-ը ոչ մի չեկ չի ստորագրի մի երկրի համար, որի ղեկավարը մեղադրվում է բազմաթիվ ռազմական հանցանքների և խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունների համար»,- նշում է The Guardian-ը:

7228 | 0
Facebook