Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Նախարարը հանդիպել է «Աշտարակ կաթ» ընկերությունը գնել ցանկացողների հետ. լրացված

14:55, հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2016 թ.
Նախարարը հանդիպել է «Աշտարակ կաթ» ընկերությունը գնել ցանկացողների հետ. լրացված

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 1-ին հանդիպել է գործարար Արտակ Ասատրյանի և «Աշտարակ կաթ» ընկերության առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանի հետ:
     Մինչ այս փուլը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Կենտրոնական բանկի համագործակցության արդյունքում քննարկվել էին այն քայլերը, որոնք անհրաժեշտ են առողջացման գործընթացում ներգարվված կազմակերպության բնականոն գործունեության համար:
     Սուրեն Կարայանն իր ներածական խոսքում ասել է. «Մի շարք քննարկումներ ենք ունեցել «Աշտարակ կաթ» ընկերության շուրջ առաջացած խնդիրների լուծման նպատակով: Հիմա հասել ենք խնդրի հանգուցալուծման փուլին: Մեզ համար կարևոր է հասկանալ, թե ի՞նչ հունով է շարունակելու աշխատել ընկերությունը, ի՞նչ աշխատատեղեր են պահպանվելու, ինչպե՞ս են մարվելու գյուղացիների պարտքերը: Մեր նախկին քննարկումների ժամանակ մոտեցումներ ենք ամագրել: Այսօր դրանք կբերվեն վերջնական տեսքի»:
     Ավելի ուշ լրագրողների հետ կայացած զրույցում նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ կազմակերպությունը մի շարք բանակցություններ է ունեցել նախկին սեփականատերերի հետ: Ըստ փոխնախարարի` ամենակարևոր խնդիրներն այս փուլում հետևյալն են` ընկերության երբեմնի դիրքի վերականգնում շուկայում, գյուղացիների արտադրանքի կայուն գնումներ և աշխատատեղերի պահպանում:
     Ընկերության առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանը վստահեցրել է, որ ընկերության արտադրանքն արդեն իսկ 3 օր է` շուկայում է: Առողջացման ծրագրի շրջանակներում ընկերությունը փորձելու է անել առավելագույնը` չկորցնելու իր գնորդին: Արտակ Ավագյանը տեղեկացրել է նաև, որ պարտքերի մարման շուրջ առանձին բանակցություններ են ընթանում գյուղմթերողների հետ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Աշտարակ կաթ»-ը պարտքեր է կուտակել ինչպես պետության, այնպես էլ աշխատողների, գյուղացիների և գործընկերների մոտ: Ընկերությունը դիմել է կառավարությանը, մասնավորապես` գյուղատնտեսության նախարարությանն` աջակցության ակնկալիքով:
     Բանակցությունների վերջնական որոշման մասին կտեղեկացնենք ավելի ուշ:
1554 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am