Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Էրդողանի ասածը սխալ են հասկացել». խոսնակն` Ասադին տապալելու հայտարարությունների մասին

14:30, հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2016 թ.
«Էրդողանի ասածը սխալ են հասկացել». խոսնակն` Ասադին տապալելու հայտարարությունների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի` Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բռնապետական ռեժիմը տապալելու մտադրությունների մասին հայտարարությունից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նրա հետ:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը բացատրել է իր խոսքերի նշանակությունը: Այլ մանրամասներ նա չի հայտնել:

Ըստ թուրքական habar.sol.org լրատվականի, սակայն, Պուտինի հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո Էրդողանի խոսնակը հայտարարել է, թե Էրդողանին սխալ են հասկացել և կարիք չկա բառ առ բառ թարգմանելու նախագահի խոսքերը: Խոսնակը հույս է հայտնել, որ նախագահի այդ ձևակերպումները ռուս-թուրքական` նոր-նոր կարգավորված հարաբերությունների սրման պատճառ չեն դառնա:

4838 | 0
Facebook