Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Գործադիրը հաստատեց` կայանատեղիները կանցնեն Երևանի քաղաքապետարանի տնօրինմանը

14:15, հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2016 թ.
Գործադիրը հաստատեց` կայանատեղիները կանցնեն Երևանի քաղաքապետարանի տնօրինմանը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է որոշում է` թույլատրել Երևանի քաղաքապետին`
    
     1) երկկողմանի համաձայնությամբ ամբողջությամբ լուծել Երևանի քաղաքապետարանի և «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» փակ բաժնետիրական ընկերությունների կոնսորցիոմի հետ 2013-ի ապրիլի 4-ին կնքված «Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման գնման» N ԵՔ-ՄԵԾՁԲ-12/2 պայմանագիրը.
     2) ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների ձեռքբերումն իրականացնել Երևանի ենթակայության կազմակերպությունից` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի հիման վրա` բանակցային ընթացակարգով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով, պայմանագրի գործողության ժամկետը սահմանելով տաս տարի.
     3) Երևան քաղաքի ավագանու` ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունները մատուցող կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու թույլտվություն տալու մասին որոշման հիման վրա, հավատարմագրային կառարման ծառայությունների ձեռքբերումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի հիման վրա` բանակցային ընթացակարգով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով, պայմանագրի գործողության ժամկետը սահմանելով մինչև տասը տարի ժամկետով:

810 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am