Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

PR- CROSS ROAD-ը կհամախմբի հայ նոր և հայտնի դիզայներներին, իսկ նրանց աշխատանքները կցուցադրվեն քաղաքի հայտնի սրճարաններում

15:45, հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2016 թ.
PR- CROSS ROAD-ը կհամախմբի հայ նոր և հայտնի դիզայներներին, իսկ նրանց աշխատանքները կցուցադրվեն քաղաքի հայտնի սրճարաններում

Oրեր առաջ մեկնարկած PR- CROSS ROAD նախագիծը նպատակ ունի համախմբել հայ նոր և հայտնի դիզայներներին և նրանց աշխատանքները ցուցադրել քաղաքի հայտնի սրճարաններում: Հայկական արտադրանքն ավելի հայտնի դարձնելու այս գաղափարի շուրջ համախմբվել են դիզայներներ Գևորգ Շադոյանը, Լիլիթ Մելիքյանը, Գայանե Մարտիրոսյանը, Անի Մկրտչյանը և ուրիշներ:

Նախագծի առաջին կենդանի ցուցադրությանը ներկա էին հայկական հայտնի ընկերություններ, որոնք նույնպես միացան PR-CROSS ROAD նախագծին:

Նախագծի հեղինակներ Էդգար Ստեփանյանն ու Մամիկոն Հովհաննիսյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ PR- CROSS ROAD նախագիծը լավ առիթ է ցույց տալու, թե մեր երկրում տեղական ինչ արտադրանք ունենք և որ այն չի զիջում արտասահմանյան հայտնի որևէ ապրանքանիշի:

«Pr-ընկերությունը նախաձեռնեց այն, որպեսզի մի հարկի տակ համախմբի ինչպես լավագույն դիզայներներին, այնպես էլ հայկական տարբեր ընկերությունների արտադրանքները: Կարծում եմ` կարողացանք այդ բարի ուղերձը տեղ հասցնել, դրա վառ ապացույցը մարդկանց դրական արձագանքներն են»,- մեզ հետ զրույցում ասաց Էդգարը:

Մամիկոն Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ վերջին ժամանակներս շատ է խոսվում տեղական արտադրանքի, դրա մատչելիության ու սպառման մասին: «Կարծում եմ` սրճարաններում տեղադրված մոնիտորները կնպաստեն, որպեսզի արտադրանքն ավելի ճանաչելի լինի և ինչու ոչ` նաև լավ սպառվի»:

3077 | 0
Facebook