Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հանրաճանաչ սոպրանո Հասմիկ Պապյանը նույնպես միացավ Ամուլսարի հանքի դադարեցման ստորագրահավաքին

14:05, հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2016 թ.
Հանրաճանաչ սոպրանո Հասմիկ Պապյանը նույնպես միացավ Ամուլսարի հանքի դադարեցման ստորագրահավաքին

Աշխարհռչակ հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն էլ միացավ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դադարեցմանն ուղղված միջազգային առցանց ստորագրահավաքին։ Երգչուհին ստորագրելուց բացի իր ֆեյսբուքյան էջում թողել է նաև հետևյալ գրառումը․ «Չափազանց մտահոգված եմ մեր հայրենի բնության ապագա ճակատագրով... պահանջում եմ անհապաղ դադարեցնե՛լ Ամուլսարի շահագործումը»:
     Հ․Գ․ Հայաստանում և արտերկրում ապրող այլ հանրահայտ գործիչներին կոչ ենք անում հետևել Հասմիկ Պապյանի օրինակին։ Բոլորը կարող են մասնակից դառնալ այս կարևոր գործընթացին՝ ստորագրելով և տարածելով Հայաստանի քաղցրահամ ջրերը վտանգի տակ դնող այս ծրագրի կանխման պահանջագիրը։ Մենք բոլորս պատասխանատու ենք մեր, ապագա սերունդների և բնության առջև։
    
     Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

6970 | 1
Facebook