Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսական ռազմաբազան պետք է հեռանա Ղրղզստանից». Աթամբաև

12:25, հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2016 թ.
«Ռուսական ռազմաբազան պետք է հեռանա Ղրղզստանից». Աթամբաև

Ղրզղստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը լրագրողների հետ ունեցած տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը կմնա Ղրղզստանի ռազմավարական գործընկերը, բայց ռազմական առումով պետությունը պետք է հենվի սեփական ուժերի վրա:
     «Կարծում եմ` մենք միանգամայն ճիշտ որոշում ենք կայացրել «Հանս»-ի ավիաբազայի վերաբերյալ (Ղրղզստանի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում տեղակայված ամերիկյան ավիաբազան Աթամբաևի որոշմամբ հանվել է` խմբ.): Անցած 5 տարիներն ապացուցեցին, որ դա ճիշտ որոշում էր: Ղրղզստանն ապագայում պետք է հենվի սեփական ուժերի վրա: Դա վերաբերում է նաև ռուսական բազային»,- Աթամբաևի խոսքերն է մեջբերում РИА Новости լրատվականը:
     Ըստ Ղրղզստանի նախագահի` ռուսական բազան երկրի տարածքը կլքի պայմանագրով սահմանված ժամկետի լրանալուց հետո: «Անշուշտ, դա կարող է դուր չգալ ինչ-որ մեկին, բայց ես կարողացել եմ այդ գաղափարը հասցնել ՌԴ նախագահին, և նա ինձ հասկացել է»:
     Ղրղզստանի տարածքում տեղակայված է ՌԴ միացյալ ռազմաբազան: Համաձայն եկկողմ պայմանավորվածության` այս երկրում ՌԴ-ին պատկանող 4 ռազմական օբյեկտ կա:

Հարկ է նկատել սակայն, որ 2009թ. Ղրղզստանում ՌԴ ռազմաբազայի տեղակայման ժամկետը երկարաձգվել է 49 տարով` ևս 25 տարի ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ:

6193 | 0
Facebook