Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տրիլիոնը միլիարդի հետ եք խառնում, միլիարդը` միլիոնի». վարչապետը` ֆինանսների նախարարին

12:30, հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2016 թ.
«Տրիլիոնը միլիարդի հետ եք խառնում, միլիարդը` միլիոնի». վարչապետը` ֆինանսների նախարարին
     Կառավարության նիստի ժամանակ Ֆինանսների նախարարը ներկայացրեց Կառավարության արձանագարային որոշման նախագիծը` 2017-ի ցուցանիշներում փոփոխություններ կատարելու մասին: Նա նաև նշեց մի քանի ուղղություն` եկամուտների ու ծախսերի վերաբերյալ: «Պատգամավորները 330-ից ավելի առաջարկ են ներկայացրել: Այսպես, 97 մլրդի եկամուտների ավելացման ու 84,3 մլրդ ընդհանուր ծախսերի բարձրացման առաջարկներ են ներկայացրել` սոցապ, կրթության, գիտության և այլ ոլորտներում: Որտեղ ունենք հնարավորություններ, փորձել ենք հարցերը քննարկել: Բյուջեն պետք է լինի բալանսավորված: Պահանջները շատ են, բայց պետք է հաշվի առնենք մուտքերը, պարտքը, եկամուտների հավաքագրումը»: «Տրիլիոնը միլիարդի հետ եք խառնում, միլիարդը` միլիոնի»,- նկատեց վարչապետը: «Ճիշտն ասած` գիշերը ժամը 3-ին ենք գնացել տուն, պիտի հասցնեինք»,- հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
5256 | 3
Facebook