Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գիտնականներն ստեղծել են մարդկային սաղմի եռաչափ ատլաս

22:05, հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2016 թ.
Գիտնականներն ստեղծել են մարդկային սաղմի եռաչափ ատլաս

Ժամանակակից սաղմնաբանությունը շատ է զարգացել, բայց, չնայած դրան` մարդկային սաղմի զարգացումն ու ձևավորումը մինչ օրս թաքցնում է շատ գաղտնիքներ: Ամստերդամի համալսարանի գիտնականների նոր նախագիծը հնարավորություն կտա լավագույնս պատկերացում կազմելու նոր կյանքի ձևավորման ու զարգացման վերաբերյալ` շնորհիվ սաղմնաբանության` աշխարհում առաջին 3D ատլասի:

Ատլասի վրա աշխատել է 75 գիտնական, որոնք ուսումնասիրել են հյուսվածքների ու օրգանների ավելի քան 15 հազար օրինակ: Բոլոր օրինակները տրամադրել է Քարնեգիի համալսարանը: Արդյունքում ստեղծվել է 14 տարատեսակ մոդել` 0-ից 60 օրական: «Գիտնականներն ավելի շատ բան գիտեն Լուսնի վերաբերյալ, քան այն մասին, թե ինչ է տեղի ունենում բեղմնավորումից հետո: Անգամ ժամանակակից գրքերում կիրառում են նկարազարդումներ` 1930-ականների տեղեկատվության հիման վրա: Նոր տվյալները հավելվում են նույն հին նկարազարդումներին, միայն տեքստային մասն է թարմացվում»,- ասել է համահեղինակներից մեկը:

13014 | 0
Facebook