Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Միջազգային

Սիրիական բանակն ազատագրել է Հալեպի Շեյխ Սաիտի տարածքը

12:15, հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2016 թ.
Սիրիական բանակն ազատագրել է Հալեպի Շեյխ Սաիտի տարածքը
     Սիրիական բանակն իր ամբողջ հակակշիռի տակ է առել Հալեպի հարավարևելյան շրջանում գտնվող Շեյխ Սաիդի տարածքը: Այս մասին հաղորդում է «Գանձասար»-ը` հղում անելով «Սանա» լրատվական գործակալությանը: Սիրիական բանակն առ այսօր իր վերահսկման տակ է առել Հալեպի հարավարևելյան հատվածի 16 շրջան` երաշխավորելով նշված շրջաններում բնակվող 90.000 բնակչի անվտանգությունը: Տվյալ շրջաններից արդեն դուրս է եկել 18.000 մարդ: Ռուսական բանակի օժանդակությամբ Սիրիական բանակից դուրս եկող բնակչությունը նախապես ապահոված է եղել բնակարանի, ինչպես նաև սննդի և առողջապահական բազմատեսակ ծառայություններով:
     Հալեպի բնակչությունն այսօր խաղաղությամբ դիմավորեց օրը: Հալեպի Սուլեյման թաղամասի ջրատարների վերանորոգման շնորհիվ այժմ կանոնավոր ջուր կա: Հալեպի նահանգապետը տեղական ինքնակառավարման մարմինների օգնությամբ աշխատանքներ է կատարում նաև Հալեպի արդյունաբերական շրջանները` Լերամոն, Շեյխ Նաճճար և Արքուպ, վերաաշխուժացնելու նպատակով:
561 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am