Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվան նախազգուշացրել է սպառնալիքի դեպքում խոցել ուկրաինական հրթիռները

11:30, հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2016 թ.
Մոսկվան նախազգուշացրել է սպառնալիքի դեպքում խոցել ուկրաինական հրթիռները

Մոսկվան նախազգուշացում պարունակող նոտա է հղել Կիևին` հայտարարելով, որ Ղրիմի տարածքում սպառնալիքի դեպքում կխոցի ուկրաինական հրթիռները: Այս մասին հաղորդում է Ведомости պարբերականը` հղում անելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին:

Նոտան ներկայացվել է ՌԴ Պաշտպանության նախարարության կողմից: Պարբերականի տվյալներով, սակայն, Կիևը մտադրություն չունի հարվածներ հասցնել Ղրիմին: Մոսկվայի հայտարարությունները սադրանք են:

Նշենք, որ այսօր առավոտյան Կիևը հայտարարել է Ղրիմի մերձակայքում հրթիռային զորավարժությունների մեկնարկի մասին: Ռուսական կողմը քննադատել է Կիևի այդ քայլը: «Ռոսավիացիա»-ի տվյալներով` այդ զորավարժություններն սպառնալիքի տակ են դնում միջազգային ավիափոխադրումների անվտանգությունը:

5747 | 0
Facebook