ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որով սահմանափակվում է ԱՄՆ-ում ռուս դիվանագետների տեղաշարժը:
Այս մասին ասվում է Ներկայացուցիչների պալատի պաշտոնական կայքում:
«ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ներկայացուցչությունների հավատարմագրված աշխատակիցներն օրացույցային եռամսյակի ընթացքում չեն կարողանա իրենց գրասենյակային շենքերից տեղաշարժվել 40 կմ-ից ավելի հեռավորության վրա»,- նշվում է փաստաթղթի տեքստում:
Բացառություններ կարվեն միայն այն դեպքերում, երբ Հետաքննությունների դաշնային բյուրոն հանդես գա դիվանագետների կողմից օրացույցային եռամսյակի ընթացքում որևէ խախտում չանելու մասին հատուկ հայտարարությամբ:
ՌԴ արտգործնախարարությունը քննադատել է ամերիկյան իշխանությունների կողմից նման օրինագծի ընդունումն ու խոստանացել է «հայելային պատասխան» տալ: