Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստանում կառուցվել է աշխարհի խոշորագույն արևային էլեկտրակայանը

01:05, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2016 թ.
Հնդկաստանում կառուցվել է աշխարհի խոշորագույն արևային էլեկտրակայանը

Հնդկաստանն ավարտել է աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանի` Կամուտիի կառուցումը: Կամուտին կիրառում է 2,5 միլիոն արևային մարտկոցներ, որոնք տեղակայված են 10,36 քառակուսի կմ տարածքում` Թամիլ Նադուում: Շինարարությունը տևել է 8 ամիս:

Նոր էլեկտրակայանի հզորությունը կկազմի 648 մեգավատ, ինչը կբավականացնի 150 հազար բնակարանների սնուցման համար:

2022-ին Հնդկաստանը մտադիր է արևային էներգիայով ապահովել 60 միլիոն բնակարան, իսկ արդեն 2030-ին երկրին անհրաժեշտ էներգիայի 40%-ն ապահովել ոչ հանածո պաշարների շնորհիվ:

Այս էլեկտրակայանի շնորհիվ Հնդկաստանն արդեն գալիք տարի կարող է արևային էներգիայի արտադրման ցուցանիշով 3-րդ երկիրը դառնալ աշխարհում` Չինաստանից և ԱՄՆ-ից հետո: Հարկ է նաև նշել, որ Հնդկաստանը ակտիվ կողմնակիցն է այրվող վառելիքի նվազման, անգամ` դրանից ամբոջովին հրաժարման:

Հնդկաստանում կառուցվել է աշխարհի խոշորագույն արևային էլեկտրակայանը
10011 | 0
Facebook