Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

ՀՀ-ում իրացվում է նաև Թուրքիայից ներկրված լոլիկ և վարունգ. գյուղնախի արձագանքը

10:45, հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2016 թ.
ՀՀ-ում իրացվում է նաև Թուրքիայից ներկրված լոլիկ և վարունգ. գյուղնախի արձագանքը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի նախօրեին հրավիրած խորհրդակցությանը քննարկվել են լոլիկի իրացմանն առնչվող հարցեր: Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանի խոսքով՝ այսօր հանրապետությունում իրացվում է նաև Թուրքիայից ներկրված լոլիկ և վարունգ, որի մասին իրենք ահազանգել են ՀՀ գյուղատնտեսության նախարարին: Ըստ Գևորգյանի՝ նախարարություն դիմելուց հետո ներկրումները դադարել են, մայրաքաղաքի Մալաթիայի գյուղմթերքների շուկայում ներկրված լոլիկ այլևս չկա, առկա է պահեստավորված լոլիկ և վարունգ, որը պարբերաբար որոշակի քանակներով շուկայահանվում է: Նախարար Առաքելյանը նշել է, որ ահազանգն ստանալուց հետո խնդիրը մշտապես գտնվել է պատկան մարմիների ուշադրության կենտրոնում, սակայն հարցին արմատական լուծումներ տալու համար միայն պետականմարմինների աշխատանքը բավարար չէ, և շատ կարևոր է հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը: ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն առաջարկել է ստեղծել քաղաքացիական նախաձեռնության խումբ ասոցիացիայի անդամներից և գրավոր դիմում ներկայացնել, ինչն էլ հիմք կհանդիսանա ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե դիմելու և տվյալ տնտեսավարող սուբյեկտի մոտ ստուգումներ իրականացնելու համար:
     «Եթե ցանկանում եք, որ խնդիրը հիմնովին լուծվի, պետք է ներդրում ունենաք այդ գործընթացի մեջ: Անհրաժեշտ է դիտարկել նաև հարցի տնտեսական կողմը և լուրջ ուշադրություն դարձնել տեղական արտադրանքի մրցունակության բարձրացման հարցին, որպեսզի ներկրվող գյուղմթերքի նկատմամբ տեղականը չհայտնվի ոչ շահեկան վիճակում: Միգուցե նախընտրելի է դիվերսիֆիկացնել արտադրանքի տեսականին: Ներկայացրեք առաջարկներ, մենք մշտապես պատրաստ ենք և բաց ցանկացած ձևաչափով քննարկումների համար»,- նշել է նախարար Առաքելյանը:

1884 | 3
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am