Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Թերթերի տեսություն

Վարչապետն ընդդեմ Գագիկ Խաչատրյանի. վերջինս կզրկվի «յուղոտ» բիզնեսից. «ՀԺ»

09:49, հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2016 թ.
Վարչապետն ընդդեմ Գագիկ Խաչատրյանի. վերջինս կզրկվի «յուղոտ» բիզնեսից. «ՀԺ»

«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերջին ուսումնասիրությունը ջրի երես է դուրս բերել մի շատ խոշոր մութ պատմություն, որի շարունակությունը այս պահին դեռ դժվար է կանխատեսել: Խոսքը վերաբերում է 4 տարի շարունակ պետբյուջեից սուբսիդավորվող պարարտանյութի մատակարարմանը գյուղացիական տնտեսություններին:

Դեռ 2012-ից բյուջեն հսկայական սուբսիդիաներ է տրամադրել, որ գյուղացիները իբր շուկայականից ավելի էժան գնով ձեռք բերեն պարարտանյութը: Մատակարարը, որը պետք է այդ պարարտանյութը ներկրեր և բաշխեր գյուղացիներին, ընտրվեց առանց մրցույթի և դա «Մասիսի բերրիություն» ընկերությունն էր: Հանձնաժողովը պարզել է, որ այդ ընկերությունը պարարտանյութը ձեռք էր բերում Վրաստանից՝ տոննան 323 դոլարով, իսկ մեկ այլ ընկերություն, որը ներառված չէր այդ սուբսիդավորման ծրագրում, նույն պարարտանյութը գնում էր Վրաստանից տոննան 239 դոլարով, կամ 26 տոկոսով էժան:

ՏՄՊՊՀ-ի հաշվարկներով, եթե պարարտանյութի մատակարարումը իրականացվեր մրցույթով, ապա կխնայվեր մոտ 1.5 միլիարդ դրամ: Ավելացնենք, որ այս ընթացքում եղել են բազմաթիվ այլ առաջարկներ, օրինակ «Կրեպսոն» ընկերության առաջարկը, որը մի քանի անգամ ավելի էժան գնով առաջարկում էր իսրայելական արտադրության աշխարհահռչակ ու շատ բարձր արդյունավետությամբ պարարտանյութեր, սակայն այդ առաջարկը մերժվեց:

Ամենաուշագրավն այն է, որ «Մասիսի բերրիություն» ընկերությունը, ըստ համառորեն շրջող լուրերի, փոխկապակցված է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հետ:

Ընկերության սեփականատերը, ըստ այդ լուրերի, նրա մորեղբոր որդին է, ու թերևս դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ 4 տարի շարունակ ուրիշ ոչ մի ընկերություն չի կարողացել նույնիսկ մոտենալ սուբսիդավորման այդ ծրագրին, իսկ հանձնաժողովն էլ չի փորձել անգամ այս ակնհայտ իրողությունները ուսումնասիրել: Սա կարելի է համարել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ամենանշանակալի քայլը ընդդեմ նախկին մեգապաշտոնյա, ըստ որոշ հաշվարկների՝ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի` Գագիկ Խաչատրյանի դեմ»:
    
     Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

2061 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
isk es kasem
isk es kasem 11:39, 01.12.2016
Es ameni mexavor@ stahak serzhn a
Meranq ed anasunin aselov vor erkirn avirim en
Togran sargsuanits brnetstats mkov verjatsrats
Him a el inch ed poxerov el siryan aviretsin
Statsvum e vor menq el anq masmaqtsel siryai sxetin