Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ռուսաստանի հայերի միությունից խոստացել էին լուծել Քարվաճառի տրանսպորտի խնդիրը, բայց մինչ օրս արձագանք չկա». բաց նամակ Արա Աբրահամյանին

22:00, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2016 թ.
«Ռուսաստանի հայերի միությունից խոստացել էին լուծել Քարվաճառի տրանսպորտի խնդիրը, բայց մինչ օրս արձագանք չկա». բաց նամակ Արա Աբրահամյանին

MAMUL.am-ի խմբնագրությունը նամակ է ստացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Արհմիութենական կազմակերպությունների միության նախագահ Դավիթ Առուստամյանից, ով դիմում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին՝ խնդրելով լուծում տալ Քարվաճառի տրանսպորտի խնդրին:
     «Ես 2015 թ. եղել եմ Մոսկվայում, մոտիկից ծանոթացել եմ Ռուսաստանի հայերի միությանը, որտեղ հանդիպել եմ Արմեն Աբրահամյանին, ծանոթացրել եմ նրան ԼՂՀ Շահումյանի շրջանի ներկայիս վիճակի հետ:
     Շրջկենտրոն Քարվաճառը մայրաքաղաք Ստեփանակերտից գտնվում է 130 կմ հեռավորության վրա և ներկայիս ավտոբուսը ֆիզիկապես և բարոյապես մաշվել է: Այդ 130 կմ-ն ավտոբուսը հաղթահարում է մոտ 6 ժամում:
     Այդ խնդրի մասին ես բազմիցս բարձրաձայնել եմ տեղական մամուլում: Այսօրվա դրությամբ ավտոբուսը չի գործում և կապը Ստեփանակերտի հետ շատ է դժվարացել:
     Արմեն Աբրահամյանն ինձ ծանոթացրեց իր տնտեսական հարցերով տեղակալի հետ և խոստացավ, որ ԼՂՀ Շահումյանի շրջանին կհատկացնի մեկ ավտոբուս: Սակայն հետագայում որևէ արձագանգ ՌՀՄ-ից այդպես էլ չեղավ:
     Պարոն Աբրահամյան, Ձեզնից ակնկալում եմ վճռական պատասխան այս հարցի վերաբերյալ: Կանխավ շնորհակալություն»:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Արհմիութենական կազմակերպությունների միության նախագահ Դավիթ Առուստամյան

3750 | 2
Facebook