Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նոր պաշտոնանկություն Կառավարությունում

18:55, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2016 թ.
Նոր պաշտոնանկություն Կառավարությունում
     Հ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Արմեն Աբրահամյանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից:
     «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արմեն Աբրահամյանին ազատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից», - ասված է վարչապետի որոշման մեջ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից:
3940 | 4
Facebook