Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՕՊԵԿ երկրները համաձայնության են եկել նավթի արդյունահանման սառեցման հարցում. Bloomberg

18:10, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2016 թ.
ՕՊԵԿ երկրները համաձայնության են եկել նավթի արդյունահանման սառեցման հարցում. Bloomberg
     Վիենայում ընթացող բանակցությունների ընթացքում ՕՊԵԿ անդամ երկրները ստորագրել են նավթի արդյունահանման սառեցման մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնի է դարձել Bloomberg գործակալությանը: Նավթի արդյունահանման օրական ծավալները կնվազեցվեն 1.2 միլիոն բարելով` հասնելով օրական 32.5 միլիոն բարելի: Ըստ լրատվականի` սա 8 տարվա ընթացքում 1-ին այսպիսի համաձայնագիրն է: Այս քայլն արվում է սև ոսկու գների անկումը զսպելու համար:
4175 | 0
Facebook