Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Հույս ունեի, որ վարչապետը տրամաբանորեն կմոտենար խնդրին». «Շիրակ կենտրոն»-ը մինչ օրս պատասխան չի ստացել

17:20, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2016 թ.
«Հույս ունեի, որ վարչապետը տրամաբանորեն կմոտենար խնդրին». «Շիրակ կենտրոն»-ը մինչ օրս պատասխան չի ստացել

Անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրաբերելու պատճառով առաջացած հարկային բեռից ազատվելու խնդրանքով «Շիրակ կենտրոնը» երկու ամիս առաջ դիմել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:
     MAMUL.am-ը «Շիրակ կենտրոն» ՀԿ-ից փորձեց ճշտել` արդյոք վարչապետը պատասխանե՞լ է նամակին, թե ոչ:
     Կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ այդ կառույցից մինչ օրս ոչ մի արձագանք չկա. «Մենք նամակ ստացանք ՊԵԿ-ից: Ես ենթադրում եմ, որ վարչապետին ուղղված մեր նամակները գնացել են Պետեկամուտների կոմիտե, իսկ կոնկրետ կառավարությունից մենք պատասխան չենք ստացել: Իրենք երևի գտել են, որ մեր հարցը ՊԵԿ-ի խնդիրն է: Պատասխանում միայն բացատրվում է, որ ամեն ինչ օրենքի շրջանակում է և պարտադիր պիտի վճարվի կոնկրետ ժամկետի ընթացքում, այլապես նորից տույժուտուգանք կավելանա»:
     Վահան Թումասյանը նշեց, որ կազմակերպության աշխատակիցներն աշխատավարձ չեն ստանում, քանի որ ամբողջը փոխանցում են պետական բյուջե: «Պատկերացրեք` մինչև հիմա մի կերպ կոպեկներ եմ մուրում: Ոչ միայն այդ 5 միլիոնը մենք փակեցինք, այլև 1 միլիոն 600 հազարի չափով տույժուտուգանք դրեցին մեզ վրա: Եթե ես հույսս չդնեի վարչապետ վրա, այսքան չսպասեի, տույժ ու տուգանքն անհամեմատ քիչ կլիներ: Այսինքն` ես նամակ էի գրում` հույսով, որ նա տրամաբանորեն կմոտենա հարցին, որ բավական չէ փողոցում հայտնված, որբ, խեղճուկրակ, սոված ընտանիքներին բնակարաններով ապահովել ենք` պետության պարտականությունը մեզ վրա վերցնելով, դեռ մի բան էլ` կենտրոնի համար նման պատիժ են սահմանում: Այսպիսի վերաբերմունք նույնիսկ ամենադաժան, թշնամի պետությունների իշխանությունները չէին դրսևորի մեր հանդեպ»,- ասաց Թումասյանը` նշելով, որ «Շիրակ կենտրոնն» այլևս չի համաձայնի բնակարանային նվիրատվության ծրագիր իրականացնել:
     Հիշեցնենք` Հարկային տեսչությունից ստացված գրություններով «Շիրակ կենտրոնից» պահանջվում էր գնված բնակարանների արժեքի 10%-ի չափով եկամտահարկ՝ մոտ 5 մլն դրամի չափով:
     Տեղեկացանք, որ Կենտրոնն այդ գումարները վճարել է բարերարների կողմից` վառելափայտի և սոցիալական ծրագրերի համար նախատեսված միջոցներով:

968 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am