Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Նոր կյանք գյուղի դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ կաշառք ստանալու, չարաշահումներ կատարելու համար

17:55, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2016 թ.
Նոր կյանք գյուղի դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ կաշառք ստանալու, չարաշահումներ կատարելու համար

ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Արարատի մարզի դպրոցի նախկին տնօրենի կողմից չարաշահումներ կատարելու, կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
     Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Արարատի մարզի «Նոր Կյանքի միջնակարգ դպրոց»-ի նախկին տնօրեն Արամ Ստեփանյանի կողմից կատարված մի շարք չարաշահումներ, բավարար ապացույցներ ձեռք բերվել՝ դպրոցում ուսուցիչ նշանակելու համար կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքն օգտավործելով յուրացումներ կատարելու վերաբերյալ։ Պարզվել է նաև, որ Ա. Ստեփանյանը, ուսումնական հաստատության ղեկավարի պաշտոնի հավակնորդ դառնալու համար օգտագործել է իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր. ՀՀ կրթության և գիտության նախարարություն է ներկայացրել աշխատանքային ստաժի վերաբերյալ կեղծ տեղեկանք և աշխատանքային գրքույկ։
     Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում հստակեցվել է նաև չարաշահումների կատարման, կաշառք ստանալուն օժանդակելու, կաշառք տալու մեջ ներգրավված անձանց շրջանակը և ձեռք բերված ապացույցների հիման վրա նրանց գործողություններին տրվել համապատասխան քրեաիրավական գնահատական։
     Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Նոր կյանք գյուղի դպրոցի նախկին տնօրեն Ա. Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով:
     Արարատի մարզպետարանի աշխատակցուհի Օ. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, իսկ Տ. Ասատրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով։
     Նրանց մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ և հայտարարվել նախաքննության ավարտի մասին։
     Երեք մեղադրյալների մասով նախաքննությունը շարունակվում է։

1169 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am