Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Գյուղնախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը

17:05, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2016 թ.
Գյուղնախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը

Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում խաղողի վազերը ցրտահարությունից պաշտպանելու նպատակով տասնամյակներ շարունակ կատարվել է այգեթաղ: Ըստ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության` ձմռան առանձին օրերի ընթացքում կարող են դիտվել խիստ սառնամանիքներ։
     Հիշեցնում ենք, որ խաղողի վազի լավ հասունացած ու փայտացած մատերը կարող են դիմանալ մինչև - 16 աստիճան ցրտին, իսկ դրանից ավելի ցածր ջերմաստիճանների դեպքում կորուստներն արդեն անխուսափելի են։
     ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է խաղողագործներին, օգվելով ներկայիս եղանակային պայմաններից, սեղմ ժամկետում ավարտել այգեթաղի աշխատանքները, որպեսզի կայուն երաշխիքներ ստեղծվեն հաջորդ տարվա բերքի ստացման համար։

1189 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am