Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 24 մայիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

Mazda-ն սկսել է նոր սերնդի CX-5 քրոսովերի արտադրությունը

23:05, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2016 թ.
Mazda-ն սկսել է նոր սերնդի CX-5 քրոսովերի արտադրությունը

Mazda ընկերությունն սկսել է նոր սերնդի CX-5 քրոսովերի սերիական արտադրությունը: Ինչպես և առաջ, CX-5-ը մրցակցելու է Nissan Qashqai և Kia Sportage-ի հետ:
     Նորույթն առաջին անգամ ցուցադրվել է Լոս-Անջելեսի ավտոսրահում: Նոր CX-5-ի դիզայնը նման է CX-9 և CX4-ին: Քրոսովերի անվաբազայի չափն անփոփոխ է մնացել, սակայն նախորդի համեմատ մեքենայի երկարությունը պակասել է 5մմ-ով:
     Քրոսովերի սրահում տեղադրվում են նոր նստատեղեր, 7-դյույմանոց էկրանով սարքավորումների այլ վահանակ, նախագծային դիսփլեյ և MZD Connect տեղեկատվական-զվարճանքային համակարգ: Վարորդին հասանելի է նաև նավիգացիան և Bose աուդիոհամակարգը:
     Ավտոմեքենայի շարժիչների շարքի մեջ մտել է 2,0 և 2,5 լիտր ծավալով երկու բենզինային շարժիչ: Դինամիկ բնութագրերը դեռևս հայտնի չեն: Հաճախորդներին կառաջարկեն նաև 2,2-լիտրանոց դիզելային շարժիչ:

2216 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am