Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանը բառացիորեն միավորում է ուժերը Ռուսաստանի հետ. Foreign Policy

16:30, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2016 թ.
Հայաստանը բառացիորեն միավորում է ուժերը Ռուսաստանի հետ. Foreign Policy

«Հայաստանն ուր որ է «կոշտ ուժի» և «փափուկ ուժի» փոխհարաբերությունների մասին դրամայի բեմահարթակ է դառնալու»,- պնդում է Foreign Policy լրագրող Էմիլի Թեմկինը:
     Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այս շաբաթ հայտարարեց, որ ԱՄՆ-ն, ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի կառավարությունները ֆինանսական աջակցություն կցուցաբերեն Հայաստանում քվեարկության նոր ընթացակարգերին, որոնք կոչված են կանխել ընտրակեղծիքները:
     «Արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանը շուտով կսկսի ամրապնդել կապերը ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի հետ: Ոչ այդքան»,- գրում է հեղինակը:
     «ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այժմ գտնվում է Մոսկվայում: Նա և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նորացված համաձայնագիր են կստորագրել զորքերի խմբավորման մասին: Ըստ այդ համաձայնագրի պայմանների` Ռուսաստանը Հայաստանին պաշտպանելու համար իր զորքերն օգտագործելու օրինական հնարավորություն կստանա»,- ասվում է հոդվածում:
     Ըստ հոդվածագրի` Ռուսաստանն ավելի ու ավելի է ձգտում սերտ կապեր հաստատել Հայաստանի հետ, ադրբեջանցի որոշ պատգամավորներ առաջարկում են վերանայել իրենց երկրի սերտ հարաբերությունները Ռուսաստանի հետ:

«Բայց Հայաստանը դժվար թե հրաժարվի Ռուսաստանից ԱՄՆ-ի օգտին, և պակաս հավանական է այն, որ Ադրբեջանը երես կթեքի Ռուսաստանից և կբռնի իրական ժողովրդավարության ուղին»,- եզրափակում է հեղինակը:

5631 | 1
Facebook