Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Միջազգային

Ով կարող է այսօր կանգնեցնել Պուտինի ճնշումը. Die Welt

17:15, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2016 թ.
Ով կարող է այսօր կանգնեցնել Պուտինի ճնշումը. Die Welt

Ինչպես երևում է, համաշխարհային քաղաքականության մեջ այսօր ամեն ինչ տեղի է ունենում Կրեմլի շահերին համապատասխան: Դրան հասնելու համար Ռուսաստանն օգտագործում է հասանելի բոլոր միջոցները, իսկ Արևմուտքը թույլ է ու ոչ միասնական՝ նրա գործողություններին լուրջ դիմակայություն ցուցաբերելու համար: Այս մասին գրում է Die Welt թերթի լրագրող Ռիհարդ Հերցինգերը:
     «Երբ 2017թ. Գարնանը Ֆրանսիայի նախագահական աթոռի համար որոշիչ պայքարում կհանդիպեն հաղթանակի ամենամեծ հնարավորություններ ունեցող երկու թեկնածուները՝ պահպանողական ուժերի ներկայացուցիչ Ֆրանսուա Ֆիոնը և աջ ազգայնականների առաջնորդ Մարին Լե Պենը, Պուտինին կարելի կլինի միայն ցավակցել»,- հեգնում է հեղինակը:
     «Պատճառն այն է, որ երկու թեկնածուներն էլ սերտ շփում են հաստատել ՌԴ նախագահի հետ, երկուսն էլ հայտարարում են հակառուսական պատժամիջոցները հանելու ցանկության մասին: Պուտինին դժվար ընտրություն է սպասվում»,- շարունակում է Հերցինգերը:
     Հեղինակը չի կասկածում, որ Պուտինը Ֆրանսիայում ևս չի հրաժարվի նման մտադրությունից, և որպես օրինակ բերում է ԱՄՆ-ի փորձը:
     «Դժվար է գնահատել, թե որքանով է ազդել Կրեմլի արշավը ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքի վրա: Սակայն չի կարելի թերագնահատել Կրեմլի քարոզչության ազդեցությունն ամերիկյան հասարակության վրա: Նույն սցենարը կարելի է ակնկալել 2017թ. կայանալիք Բունդեսթագի ընտրությունների ժամանակ»,- նշում է լրագրողը:
     Այս պարագայում ԿԳԲ նախկին սպան մոտ կլինի դեռևս խորհրդային միության տարիներից հետապնդվող նպատակի իրագործմանը, այն է՝ զատել Եվրոպան ԱՄՆ-ից՝ այն Ռուսաստանի ազդեցության տակ դնելու հնարավորություն ստանալու համար:
     «Պուտինն ինքն է զարմանում, թե որքան արագ և հեշտ է իրեն հաջողվում հասնել իր կողմից նախանշված աշխարհակարգին»,- ասվում է հոդվածում:
     Ինչու է Պուտինին հաջողվում վտանգի տակ դնել միջազգային հարաբերությունների՝ տասնամյակներով ստեղծվող հիմնական սկզբունքները: Ամբողջ հարցն Արևմուտքի թուլության և փոքրոգի ապակողմնորոշման մեջ է:
     Սիրիայի իրավիճակը պետք է համոզի մեզ այն, որ «պուտինյան բռնության քաղաքականությունը խաղաղության ուղի չէ: Հակառակն, այն հանում է պատերազմը մի նոր, ավելի ավերիչ մակարդակի վրա»,- կարծում է հեղինակը:

3003 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am