Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվան և Բաքուն կխորացնեն ռազմական համագործակցությունը

15:40, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2016 թ.
Մոսկվան և Բաքուն կխորացնեն ռազմական համագործակցությունը

Ռուսաստանը և Ադրբեջանը կընդլայնեն ռազմական համագործակցությունը, այդ թվում նաև ռուսական ռազմաուսումնական հաստատություններում ադրբեջանցի զինվորականների վերապատրաստման բնագավառում: Այս մասին համատեղ հայտարարությամբ հանդես են եկել Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Զաքիր Հասանովը:
     «2016թ. ընթացքում մեր հարաբերությունները զարգացել են համաձայն ծրագրի»,- ասել է Շոյգուն և նշել, որ երկկողմ փոխգործակցությունն Ադրբեջանի հետ կխորացվի նաև Կասպից ծովի անվտանգության պահպանման շրջանակներում:

3020 | 0
Facebook