Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Լարված իրավիճակ Խաչփառ գյուղում. բնակիչները պահանջում են, որ գետի «հերն անիծած» ընկերությունները դադարեցնեն իրենց գործողությունները

15:05, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2016 թ.
Լարված իրավիճակ Խաչփառ գյուղում. բնակիչները պահանջում են, որ գետի «հերն անիծած» ընկերությունները դադարեցնեն իրենց գործողությունները
     Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի Խաչփառ գյուղում։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից: Գյուղացիները պահանջում են, որպեսզի արդեն մի քանի տարի գետի «հերն անիծած» ընկերությունների ներկայացուցիչները դադարեցնեն իրենց ապօրինի գործողությունները։ «Չենք դիմում ծայրահեղ քայլի՝ վստահելով մեր գյուղապետին ու գիտենք, որ հանրապետության նախագահը և վարչապետը տեղեկացված չեն այս վանդալիզմի մասին։ Գյուղի գետի հունը 180 աստիճան փոխել են և մոտ 45 մետր խորությամբ ավերել։ Դրանց ընչաքաղցության արդյունքում անգամ եղել են դեպքեր, երբ երեխաները հայտնվել են գետում։ Ցավոք, ունեցել ենք նաև ջրահեղձման դեպքեր։ Երևան մտնող գլխավոր ճանապարհն այս պահին չենք փակում, ու եթե պատկան մարմինները հետևություններ չանեն, ապա ողջ գյուղով՝ մեր ու մանուկ, ահել-ջահել փակելու ենք ճանապարհը, քանի որ, գիտենք՝ դրա արդյունքում և բնությունն է պաշտպանվելու, և մի ամբողջ գյուղ չի դատարկվի։ Էլ չենք ասում՝ այնպիսի տեխնիկաներ են շահագործում, որոնց դղրդոցը մինչև գյուղի ծայրամաս լսվում է։ Հոգեկաններս խառնվել ա դրանց տեխնիկայի ձայներից։ Լավ կլիներ, որ էներգետիկայի և ընդերքի նախարարության կաբինետներում տաքուկ բազկաթոռներին նստած այդ պաշտոնյաները մի օր գան գյուղ ու էդ ձենների տակ մնան։ Վստահ ենք՝ գյուղից կգնան ոչ թե աշխատավայր, այլ հոգեբուժարան։ Ո՞վ կամ ովքե՞ր են այս առեղծվածային վանդալիզմի հեղինակները, եթե ուզենան, կճշտեն։ Նրանք այնքան են վստահ իրենց կատարած անօրինական գործողությունների վրա, որ նույնիսկ Մասիսի ոստիկանությունում հարուցված քրեական գործից հետո չեն դադարեցրել իրենց անօրինությունները»,- այս մասին ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել են գյուղացիները։
     Մանրամասները` սկզբնաղբյուրում:
1170 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am