Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուզբեկստանը չի անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը

14:40, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2016 թ.
Ուզբեկստանը չի անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը

Ուզբեկստանի արտաքին տնտեսական հարաբերությունների փոխնախարար Շավկաթ Տոլագանովը հայտարարել է, որ Ուզբեկստանը չի պատրաստվում անդամակցել Մոսկվայի կողմից ղեկավարվող Եվրասիական տնտեսական միությանը, որի անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Ռուսաստանը։

«Ուզբեկ փորձագետները եկել են այն եզրահանգման, որ ԵՏՄ-ին անդամակցելը որևէ առավելություն չի տա Ուզբեկստանին, այլ հակառակը՝ նույնիսկ կվնասի»-, փոխնախարարի խոսքերն է մեջբերում «Ազատություն ռադիոկայան»-ի ուզբեկական ծառայությունը։

Տոլագանովը նաև հայտարարել է, որ նախագահի բոլոր 4 թեկնածուները հայտարարել են, որ Ուզբեկստանի արտաքին քաղաքականությունը կկառուցեն «երկրի առաջին նախագահ, լուսահոգի Իսլամ Քարիմովի հրահանգների համաձայն»։

4084 | 1
Facebook