Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուանդան սկսում է հետաքննել ֆրանսիացի պաշտոնյաների մասնակցությունը ցեղասպանությանը

16:15, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2016 թ.
Ռուանդան սկսում է հետաքննել ֆրանսիացի պաշտոնյաների մասնակցությունը ցեղասպանությանը

Ռուանդան սկսել է պաշտոնական հետաքննությունները ֆրանսիացի 20 պաշտոնյայի` 1994 թվականի Ռուանդայի ցեղասպանությանը մասնակցության գործով: Դատախազ Ռիչարդ Մուխումուզան հայտնել է, որ, ինչպես և ակնկալվում էր, ֆրանսիական իշխանությունները համագործակցելու են հետաքննության հարցերով: Ինչպես հայտնում է BBC-ն, Ռուանդայի և Ֆրանսիայի հարաբերությունները նախկինի նման շարունակում են լարված մնալ զանգվածային ջարդերից ի վեր:

Հիշեցնենք, որ հիմնականում թութսի ցեղին պատկանող մոտ 800 հազար մարդ սպանվել է հութուների կողմից ռուանդայի ցեղասպանության ժամանակ: Վեճի առարկա է Ֆրանսիայի դերն այս հարցում` որպես հութուների ազգայնական ժամանակավոր կառավարության դաշնակցի: Զանգվածային սպանություններն սկսվել են, երբ 1994-ի ապրիլին ապստամբների հրթիռից խոցվել է Ռուանդայի նախագահի օդանավը:

Այժմ Ռուանդան պնդում է, որ ֆրանսիական իշխանությունները տեղյակ են եղել ցեղասպանության ծրագրման մասին և անգամ նախապատրաստել են դրանք իրականացնողներին:

Փարիզն էլ իր հերթին խոստովանում է, որ սխալներ է գործել ռուանդական ճգնաժամի հարցում, սակայն հերքում է Ռուանդայի այժմյան նախագահ Փոլ Կագամեի ենթադրությունները` ցեղասպանության միտումնավոր աջակցության վերաբերյալ:

11660 | 0
Facebook