Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Հայրերի որդիներն ստացել են նախագահի դաբրոն և պատրաստվում են պատգամավոր դառնալ

14:10, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2016 թ.
Հայրերի որդիներն ստացել են նախագահի դաբրոն և պատրաստվում են պատգամավոր դառնալ
     2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ պատգամավոր դառնալու մտադրություն ունեցողների թիվն ավելանում է: Ի հայտ են գալիս նոր հավակնորդներ, որոնց մեծ մասը պատգամավորի որդի կամ փեսա է: Ասում են` Սերժ Սարգսյանից արդեն պատգամավոր դառնալու «դաբրո» է ստացել Գագիկ Ծառուկյանի փեսա, Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին` Դավիթը: ԱԺ ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու ցանկություն ունի նաև Գալուստ Սահակյանի որդին` Արմանը, ով այժմ զբաղեցնում է պետգույքի կառավարման վարչության պետի պաշտոնը: Լուրեր կան, որ վարչապետի մտերիմներից ոմանք ևս կարող են մանդատ ստանալ նոր խորհրդարանում. այս համատեքստում շրջանառվում է Կարեն Կարապետյանի օգնական Արամ Վարդևանյանի անունը, ով հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանի ամուսինն է: Ասում են նաև, որ այս օրերին նախագահի հետ հանդիպում է փնտրում նաև «հին գվարդիան», քանզի կուլիսներում խոսակցություններ կան, որ մի խումբ հնաբնակների ՀՀԿ-ն թոշակի է ուղարկելու:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
15270 | 3
Facebook