Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

2017-ի նորաձև միտումները

22:15, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2016 թ.
2017-ի նորաձև միտումները

Նորաձևությանը ուշի ուշով հետևողների համար ներկայացնում ենք գալիք տարվա նորաձև միտումները:
     Վերարկու կենդանական նախշերով


     Կենդանական նախշերով աքսեսուարներն ու կոշիկները վաղուց են նորաձև, իսկ այս տարի այդ նախշն արդեն հասել է վերնահագուստին: Դրանք կարելի է հագնել կիպ գրկող սև բլուզների, բեժ կիսաշրջազգեստների, նեղ ջինսե տաբատների, ցածր կրունկով երկարաճիտ կոշիկների կամ բարձր կրունկով կարճաճիտ կոշիկների հետ:
     Գոտի

     Վերարկուի ու մուշտակի վրայից կապվող գոտու տակ այս տարի փորձեք մտցնել նաև շարֆը: Դա կապահովի ոճային տեսք:
     Կաշվե կոմբինիզոն

     Գալիք տարի նորաձև է լինելու կաշվե հագուստը: Օրինակ, կաշվե տարբեր երկարության կոմբինիզոնները: Դրանք կարելի է կրել վիլվետե ջեմփերների, մորթե բլուզների, զանգվածեղ կոշիկների, կոպիտ կարճավիզ կոշիկների հետ:
     Արևային երանգներ

     Ավելացրեք դեղինն ու դրա երանգները ձեր զգեստապահարանում: Հիշեք, որ դեղինն իդեալական համադրվում է կապույտի, սևի ու սպիտակի հետ: Նորաձև կլինեն նաև լիմոնային գույները:
     Քուղեր

     2017-ին քուղերը կլինեն ոչ միայն կոշիկների վրա, այլև` հագուստի: Կարելի է ընտրել քուղերով զգեստ, կիսաշրջազգեստ, կորսետ, երկարաճիտ կոշիկներ, գոտիներ, ժակետներ:
     Փոռեր

     Կանացի զգեստապահարանում 2017-ին ավելանում է թեթևություն ու կանացիություն: Փոռերով ու ժանյակներով ընգծեք ձեր նրբությունն ու կանացիությունը: Ուշադրություն դարձրեք փոռավոր կիսաշրջազգեստներին, զգեստներին և թևքերին, օձիքին, գրպաններին ժանյակե փոռեր ունեցող բլուզներին:
     Գործնական ոճ

     Տարվա ցուրտ եղանակին ոճաբանները խորհուրդ են տալիս ամառային թեթև կերպարները փոխարինել գործնականով: Կարելի է հիշել 90-ականների ոճն ու սև բլուզի վրայից հագնել խիստ սարաֆան:
     Տիեզերք

     2017-ին կողջունվեն ֆուտուրիզմի և տիեզերական թեմաների ցանկացած դրսևորումներ հագուստի ու կերպարի վրա:
     Օմբրե

    
Անցումը մի գույնից մյուսին, որ ստացել է օմբրե անունը, նորաձև է արդեն որերորդ սեզոնին: Գալիք տարի, ի թիվս օմբրե հագուստի, կավելանան նաև օմբրե զուգագուլպաները:

Ժակետ-մունդիր


     Ռազմական թեմատիկայով հագուստները կանանց հագին անհավանական նուրբ ու քնքույշ են նայվում: Ժակետ-մունդիրները կարելի է հագնել կարճ տաբատների, քուղավոր կամ բարձրակրունկ կոշիկների հետ:

24692 | 0
Facebook