Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երեկ առավոտյան կոմայի մեջ մահացած զինծառայողը կարիքավոր ընտանիքի միակ որդին էր

13:05, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2016 թ.
Երեկ առավոտյան կոմայի մեջ մահացած զինծառայողը կարիքավոր ընտանիքի միակ որդին էր
     Ինչպես հայտնել էինք, երեկ առավոտյան մահացել է ապրիլյան պատերազմի օրերին գլխի հատվածում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայող Նարեկ Ասատրյանն, ով Կոտայքի մարզի Կարենիս գյուղից էր: Նարեկի հոգեհանգիստն այսօր է, վաղն էլ կհուղարկավորեն հարազատ գյուղում: Կարենիս համայնքի ղեկավար Արմեն Բաղդասարյանը MAMUL.am-ի թղթակից հետ զրույցում հայտնեց, որ Նարեկը կարիքավոր ընտանիքի միակ զավակն էր, ծնողներն ապրում են ամսական 60-70 հազար դրամով: «Ընդամենը մի ընտանի կենդանի ունեին, այլն էլ մորթեցին, որ կարողանային տղայի մոտ գնալ-գալ: 5-6 ամիս կոմայի մեջ պառկած էր, վիճակը ծանր էր, բայց չնայած դրան, հույսներս չէինք կորցնում, սպասում էինք, որ կառողջանա»,- նշեց գյուղապետը` հավելելով, որ համագյուղացիները, ՊՆ-ն օգնել են հուղարկավորության հարցում, սպասում են, որ նախարարությունը նաև ֆինանսական աջակցություն կցուցաբերի:
5464 | 3
Facebook