ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մասին կդառնա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Թուրիքիա կատարած այցի առանցքային թեման: Այս մասին փոխանցում է ТАСС-ը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ օգոստոսի 24-ին թուրքական զորքերը մտել են Սիրիա` Ասադի բռնատիրական ռեժիմը տապալելու համար: