Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Ինձ համար կինոն վաղուց մահացել է». Ռուբեն Գևորգյանցն այսօր դարձավ 71 տարեկան

12:55, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2016 թ.
«Ինձ համար կինոն վաղուց մահացել է». Ռուբեն Գևորգյանցն այսօր դարձավ 71 տարեկան

Կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը շատ է սիրում կյանքը, մահից չի վախենում, փոխարենը վախենում է հիվանդություններից: Եթե նորից ապրելու հնարավորություն ստանար, կապրեր նույն կերպ, ինչպես ապրել է, ոչինչ չէր փոխի:

Ռուբեն Գևորգյանցն, ով այսօր դարձավ 71 տարեկան, հաճախ է հիշում Փարաջանովի հետևյալ խոսքերը` «անհնար է մեկին դարձնել ռեժիսոր, դա պետք է ներսից գա»: Նրա համոզմամբ` արվեստ չես կարող սովորեցնել, կարող ես սովորեցնել ինֆորմացիա` արվեստի մասին:

«Ինձ համար կինո արդեն վաղուց չկա: Կինոն մահացել է: Այն մահացել է ոչ միայն Հայաստանում, ամեն տեղ: Որովհետև նոր բան չկա ասելու: Արվեստը նախ և առաջ պետք է բարի բան ասի, հույս ներշնչի, օգնի մարդուն ապրելու, այսօր դժբախտաբար, ասելիք չկա»,- հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է Ռուբեն Գևորգյանցը:

Ռուբեն Գևորգյանցը` Սերգեյ Փարաջանովի հետ
Ռուբեն Գևորգյանցը` Սերգեյ Փարաջանովի հետ

Նա նկարահանել է շուրջ 70 ֆիլմ, որոնցից են` «Մի լուսանկարի հետքերով», «Ներշնչանք», «Ամենալավ մարդը», «Սպիտակ ոսկոր» «Փարաջանով` վերջին կոլաժ» և այլն: Կինոռեժիսորը նաև հեղինակել է երեք գիրք` «Անձրևների ժամանակը», «Արդարացման ժամանակը», «Ժամանակ չկա»:

1989-ից փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է, իսկ 2005թ-ից` Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահը:

641 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
hasmik
hasmik 16:05, 30.11.2016
hargeli Ruben Gevorgyanc es hamamit em Dzer het,lav kinoner@ veracel en.Duq kinirejisyor eq steghceq nor kinoner ev menq sirov kditenq