Խնդրում ենք սպասել...

Միջազգային

150 կգ կշռող 11-ամյա չինացին փորձում է նիհարել կրակի միջոցով

21:10, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2016 թ.
150 կգ կշռող 11-ամյա չինացին փորձում է նիհարել կրակի միջոցով

Չինացի 11-ամյա Լի Հանգը տառապում է Փրադեր-Վիլլի համախտանիշով, ինչն ստիպում է նրան չափից շատ ուտել, հանգեցնում է ուսման դժվարությունների, աճի խանգարման: Տղան 4 տարեկանում արդեն կշռել է 42 կգ, մոտավորապես` 2,5 անգամ ավելի, քանի իր հասակակիցները:
     Տղայի մոտ արդեն ախտորոշվել է 10-ից ավելի հիվանդություն` կապված ճարպակալման հետ` զարկերակային բարձր ճնշում, ճարպային հեպաթոզ, պոդագրա և այլն: Հարազատները տղային ստիպել են անել տարատեսակ վարժություններ, սակայն ոչնինչ չի օգնել: Այժմ Լիին ուղարկել են չինական ավանդական բժշկության կենտրոն, որպեսզի այնտեղ ստամոքսի շունտավորում անեն: Վիրահատությունից հետո նրա քաշը դարձել է 142 կգ, սակայն հետո դարձյալ ավելացել 7 կգ-ով: Այժմ կիրառվում է կրակով թերապիա, որպեսզի պացիենտը կորցնի քաշը և խուսափի որովայնի փքվածությունից: Դրա համար բժիշկը տղայի փորին դնում է թաց սրբիչ, հետո դրա վրա վառում ևս մի սրբիչ` սպիրտով ներծծված:

Ճարպակալման բուժում կրակով
Ճարպակալման բուժում կրակով
Կիրառվում են նաև բժշկական անոթներ` մկանային ցավը մեղմելու համար:
Ճարպակալման բուժում կրակով
Ճարպակալման բուժում կրակով

Այս հիվանդանոցում այժմ կա նմանատիպ ախտանիշներով տառապող 53 պացիենտ, 7-ը` երեխաներ: Ըստ China Dailyի` կրակե թերապիայի շնորհիվ Լին արդեն կորցրել է 15 կգ:

Ճարպակալման բուժում կրակով
Ճարպակալման բուժում կրակով

17292 | 0
Facebook