Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչու է Բակո Սահակյանն ավելորդ ծախսեր կատարում հնամաշ ու ոչ պիտանի կադրերին աշխատավարձ սահմանելու կամ նրանց ճչացող տիտղոսներ շնորհելու գործում». Վ. Բադասյան

10:40, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2016 թ.
«Ինչու է Բակո Սահակյանն ավելորդ ծախսեր կատարում հնամաշ ու ոչ պիտանի կադրերին աշխատավարձ սահմանելու կամ նրանց ճչացող տիտղոսներ շնորհելու գործում». Վ. Բադասյան
     Գառնիկին խորհուրդ կտայի զերծ մնալ սադրանքներից։ Արցախում ներքին լարվածություն Գառնիկի ասածի պես չկա։ Կա ժողովրդի ոգևորություն կապված այն սպասումի, որ եթե մեկ տարի առաջ Մ. Հակոբյանը մոտ հազար
     տոննա վառելիքի գողության համար ազատվել է ՊԲ հրամանատարի պաշտոնից, բայց մնացել է անպատիժ և դեռ ավելին, ապրիլյան օրերի դասերը հաշվի չառած, նրան նշանակում են ավելի բարձր պաշտոնի ու դրանով վտանգում առանց այդ էլ բազում վտանգներով լի մեր (առաջնագծում ապրողներիս) կյանքը, ապա վերջապես հույս է ծագել, ոչ միայն կկանխվի բանակից ահռելի չափերի հասնող գողությունները, այլ բոլոր մեղավորները կպատժվեն։ Այս ամենը միայն ու միայն ի շահ բանակի մարտունակության բարձրացման և բոլորիս անվտանգության ապահովման։ Գառնիկը փորձում է այս մեծ խնդիրների մեջ տեսնի իմ հացի խնդիրը, սակայն քաջ գիտի, որ 2 տարի` 2011 և 2012թթ. հաց եմ մատակարարել ու 2013-ից առ այսօր որևէ անգամ հայտ չեմ ներկայացրել ու ցանկություն էլ չեմ հայտնել մասնակցելու տենդերներին` քաջատեղյակ լինելով, որ այնտեղ շատ կեղտեր կան։ Գառնիկը գիտի, որ Արցախում այս հարցերով ներքին խնդիր չկա և կողմեր էլ չկա։ Ինքն է մոգոնում, որ միջնորդ դառնա, ինչպես դարձավ ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻ դեպքում։ Գառնիկին այդ «հաճույքը» չեմ տա։ Նրանք, ովքեր ԲԱՆԱԿԻՑ գողանում են, պիտի հեռացվեն բանակից և պատժվեն։ Հովանավորներն ու կողմնակիցները նույնպես։ Առաջիկայում, երբ առիթ լինի, բարձրացնելու եմ հարցը, թե ինչու է Բ. Սահակյանը ավելորդ ծախսեր կատարում հնամաշ ու ոչ պիտանի կադրերին աշխատավարձ սահմանելու կամ նրանց ճչացող պաշտոնական տիտղոսներ շնորհելու գործում։ Ի գիտություն բոլոր տգետներին. մենք` ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐՍ, ապրելու ենք մեր Հայրենիքում և ամեն բան անելու ենք, որ վերականգնենք մեզ պատկանող սահմանները, ամրապնդենք մեր անվտանգության միակ երաշխիք բանակը, վերականգնենք ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՄԻԱՆԱՆՔ ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ։ Այսոնք են մեր ՀԱՑԻ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ԱՊԱԳԱՅԻ խնդիրները։
4421 | 1
Facebook