Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Աթլետիկո Նասիոնալ»-ը պաշտոնապես խնդրել է Ամերիկայի գավաթը տալ «Շապեկոենսե»-ին

00:50, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2016 թ.
«Աթլետիկո Նասիոնալ»-ը պաշտոնապես խնդրել է Ամերիկայի գավաթը տալ «Շապեկոենսե»-ին

Կոլումբիական «Աթլետիկո Նասիոնալ»-ը պաշտոնապես դիմել է ԿՈՆՄԵԲՈԼ-ին՝ խնդրելով Ամերիկայի գավաթը տալ «Շապեկոենսե»-ին։

«Ցավը լցրել է մեր սրտերը։ Աղետը, որը վրա է հասել «Շապեկոենսե»-ի մեր եղբայրներին, անհարթելի հետք կթողնի լատինամերիկյան ֆուտբոլի պատմության մեջ։ Այս ամենից հետո մենք ցանկանում ենք խնդրել ԿՈՆՄԵԲՈԼ-ին՝ Ամերիկայի գավաթ 2016-ի հաղթող ճանաչել «Շապեկոենսե»-ին։ Դա հետմահու հարգանքի տուրք կլիներ»,- նշված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։

4872 | 0
Facebook