Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր

22:25, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր
     ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 29-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ։
    
    
Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը հայտնում է, որ անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը. դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

     shamshyan.com
կայքը նշում է, որ ժամը 20:00-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Ծովինար գյուղի վարչական տարածքում, բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 ՍV 634 համարանիշի և ВАЗ 2109 մակնիշի 34 ՍN 366 համարանիշի ավտոմեքենաները:
     Վթարի հետևանքով ավտոմեքենաներից մեկի ուղևոր Կ. Զ.-ն տեղում մահացել է, իսկ ևս 3 հոգի՝ Ն. Մ.-ն, Ա. Գ.-ն ու Հ. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:
2741 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am