Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 փետրվարի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.50%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Եթե պատգամավորը վետերոկում է կամ սաունայում, խմբակցության ղեկավարը չպետք է քվեարկի նրա փոխարեն». Ն. Զոհրաբյան

16:35, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
«Եթե պատգամավորը վետերոկում է կամ սաունայում, խմբակցության ղեկավարը չպետք է քվեարկի նրա փոխարեն». Ն. Զոհրաբյան
     «Եթե խմբակցության ղեկավարին տանք պատգամավորի փոխարեն քվեարկելու իրավունք, վստահեցնում եմ, որ ավելի վատ վիճակ ենք ունենալու հաջորդ Աժ-ում»,- պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի, Արմեն Ռուստամյանի կողմից ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` հավելելով. «Կարելի է տալ նման լիազրություն միայն այն ժամանակ, երբ պատգամավորն իրոք գործուղման է: Այդ ժամանակ էլ կարող է փակ ծրարով իր քվեարկությունը հանձնել քարտուղարությանը: Կրկնում եմ` ոչ էն դեպքերում, եթե պատգամավորը վետերոկում է կամ սաունայում»:
     Հիշեցնենք` փոփոխություններից մեկն էլ վերաբերում էր նրան, որ խմբակցության ղեկավարը լիազորագրի հիման վրա կարող է քվեարկել պատգամավորի փոխարեն: Հրանտ Բագրատյանն արձագանքել էր, որ «սրանով մեծամասնությունն ուզում է իրեն ապահովագրել»:
1051 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am