Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Ովքեր կարող են օգտվել ավանդների դիմաց տրվող փոխհատուցման իրավունքից

18:05, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
Ովքեր կարող են օգտվել ավանդների դիմաց տրվող փոխհատուցման իրավունքից

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է.
    
    
Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդներ ներդրած հետևյալ անձինք`
    
     1. մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք.
    
2. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցած անձինք.
    
3. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք:
    
    
Եթե վերոգրյալ սոցիալական խմբերին դասված անձանցից որևէ մեկի ամուսինը մահացած է և մահացած ամուսնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա այն դիտարկվում է ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականություն, ողջ ամուսնու համար փոխհատուցման իրավունքը ճանաչվում է մահացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց:
     Ավանդի փոխհատուցումը ստանալու համար ավանդատուները հաշվառման նպատակով իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին) անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում են դիմում և անհրաժեշտ փաստաթղթեր:
     Ավանդների փոխհատուցման ճշտված ցուցակում ավանդատուի հաշվառման հերթական համարը որոշվում է դիմումի օրվա դրությամբ:
     Հաշվառված ավանդատուների փոխհատուցման վճարումներն իրականացվում են ամսական պարբերականությամբ` ՀՀ պետական բյուջեով ավանդների փոխհատուց­ման վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների եռամսյակա­յին համամասնություններին համապատասխան:
     2016 թվականի նոյեմբեր ամսվա վճարման ցուցակներում ընդգրկվել են մինչև`
    
     - 12823 հերթական համարն ունեցող տարեցները (17370 հաշվառվածներից),
    
    
- 3742 հերթական համարն ունեցող մարտական գործողությունների մասնակիցները (4451 հաշվառվածներից),
    
    
- 9648 հերթական համարն ունեցող սահմանամերձ բնակավայրերի բնակիչները (13989 հաշվառվածներից):
    
    
Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցման ծրագիրը 2016 թվականին իրականացվում է «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետի և ՀՀ կառավարության2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման համաձայն:

7737 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am