Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Toyota Supra-ի սերիական տարբերակը նկատվել է թեստերին

23:10, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
Toyota Supra-ի սերիական տարբերակը նկատվել է թեստերին

Toyota ընկերությունն սկսել է նոր սերնդի Supra սպորտքարի սերիական տարբերակի ճանապարհային փորձարկումները: Ինչպես հաղորդում է Autocar-ն, ավտոմեքենայի շնորհանդեսը պետք է տեղի ունենա 2018թ.: Մեքենան դառնալու է ճապոնական ընկերության նոր ֆլագմանական կուպեն:
     Ավտոմեքենան մշակվել է BMW-ի հետ համատեղ: Մոդելը կառուցելու են նոր Z4 ռոդսթերի հիման վրա: Նորույթն ստանալու է ածխածնային մանրաթելից թափք և հիբրիդային ուժային տեղակայում:
     Մեքենայի դիզայնը հիշեցնելու է F-1 կոնցեպտը, որը ներկայացվել է Դեթրոյթի ավտոսրահում: Մեքենայի քաշը կկազմի 1400 կգ-ից քիչ:

Toyota Supra
Toyota Supra
Toyota Supra
Toyota Supra
Toyota Supra
Toyota Supra
5177 | 0
Facebook