Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ferrari-ն հայրենասիրության օրինակ է ցույց տալու

01:00, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2016 թ.
Ferrari-ն հայրենասիրության օրինակ է ցույց տալու

Բրիտանական Sotheby’s աճուրդի տունը հայտարարել է, որ դեկտեմբերի 3-ին վաճառքի է հանվելու LaFerrari սուպերքարի վերջին թողարկված օրինակը:
     Ավտոմեքենան պատրաստվել է Ferrari ընկերության կողմից հատուկ աճուրդի համար: Վաճառքից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է National Italian American Foundation’s Earthquake Relief Fund հիմնադրամին, որը միջոցներ է հավաքում Իտալիայի երկրաշարժներից տուժածների վերականգնման համար:
     Ի սկզբանե LaFerrari շարքը սահմանափակվել էր 499 օրինակով, սակայն 2016թ. օգոստոսին ընկերության ղեկավար Սերջիո Մարկիոնեն հայտարարեց, որ հավաքվելու է 500-րդ մեքենան, որը վաճառվելու է բարեգործական աճուրդում և նվեր է լինելու հարազատ երկրին:

5650 | 0
Facebook