Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Սուր շնչառական վարակների ակտիվացմամբ պայմանավորված` մանկական մի քանի հիվանդանոցներ աշխատում են ծանրաբեռնված». Լ. Թորոսյան

17:05, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
«Սուր շնչառական վարակների ակտիվացմամբ պայմանավորված` մանկական մի քանի հիվանդանոցներ աշխատում են ծանրաբեռնված». Լ. Թորոսյան
     Վերջին երկու ամիսների ընթացքում հանրապետության ողջ տարածքում զգալի է սուր շնչառական վարակների տարածումը: ՀՀ ԱՆ հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանն «Առաջին լրատվական»-ի եթերում նշել է, որ սա ոչ թե համաճարակ է, այլ սեզոնային ակտիվություն, որտեղ ավելի շատ ընդգրկվում են երեխաները: «Հայաստանի հանրապետությունը ներկայում գտնվում է սուր շնչառական վարակների և գրիպի շրջանում: Այդ սեզոնը, համաձայն համաճարակաբանական վիճակաբանության տվյալների, սկսվում է հոկտեմբերից և տևում է հաջորդ տարվա ընդհուպ մինչև մայիս ամիսը: Սա օդակաթիլային անկառավարելի վարակ է, և մեկ հիվանդը բավական է շրջապատը վարակելու և այն տարածելու համար: Հանրապետությունում դիտվող հիվանդացության առաջին պիկն արձանագրվում է հոկտեմբերի վերջից նոյեմբերի վերջ, պայմանավորված է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություններով, երկրորդ պիկը դիտարկվում է փետրվար ամսին, որն ավելի ծանր է լինում»: Մասնագետի խոսքով` երեխաներն ավելի արագ են ընդգրկվում, քանի որ նրանց օրգանիզմը թույլ է, արագ են արձագանքում ցանկացած ազդակի:
     «Մեր մասնագետներն ամեն օր առավոտյան լինում են դպրոցներում և մանկապարտեզներում: Իհարկե ոչ խորը զննությամբ, բայց տեսանելի զննում են երեխաներին և հիվանդներին մեկուսացնում մյուսներից: Հարգելի ծնողներ, ինչքան էլ դուք երեխաներին ուղարկեք, մենք չենք թողնելու նրանք մասնակցեն դասապրոցեսին: Սա առողջ երեխայի առողջությունը պահպանելու և ձեր երեխայի վիճակը չբարդացնելու համար է»:
     Լիանա Թորոսյանի խոսքով` այս պահին հատկապես մանկական մի քանի հիվանդանոցներ աշխատում են ծանրաբեռնված: «Այն իրավիճակը, որը մենք հիմա դիտարկում ենք հանրապետությունում, դա բնականոն, օրինաչափ պարբերականություն ունեցող գործընթաց է: Ամեն տարի այս վիճակն է լինում և սա արտառոց չէ»:
    
Վերջում մասնագետը ևս մեկ անգամ խորհուրդ է տալիս ինչպես պաշտպանվել հիվանդանալուց. «Հագնվեք եղանակին համահունչ: Եթե տեսնում եք հիվանդ կա ձեր շրջապատում, գոնե 2 մետր հեռավորություն պահպանեք: Առանձնակի խիստ ուշադրություն դարձրեք ձեռքերի հիգիենային, քանի որ փռշտալուց, հազալուց կարող եք ինքներդ ձեզ վարակել, նաև` դռնակի, սեղանի և այլ միջոցներին դիպչելով: Խիստ կարևոր է հազի և փռշտալու էթիկան, փակ տարածքների հաճախակի օդափոխությունը: Խորհուրդ եմ տալիս օգտագործել վիտամիններով հարուստ սննդամթերք, առատ հեղուկներ: Իսկ եթե արդեն հիվանդ եք, առաջին և խիստ պայմանն է` մնալ տանը, չզբաղվել ինքնաբուժությամբ, հրավիրել բժշկի և նրա նշանակումներն անել մինչև վերջ»:
1729 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am