Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանն ու Իրանը գրավում են Հալեպն Ասադի համար». Der Spiegel

16:45, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
«Ռուսաստանն ու Իրանը գրավում են Հալեպն Ասադի համար». Der Spiegel

Սիրիացի ապստամբները «չեն կարողանա հաղթել պատերազմն Ասադի և իր դաշնակիցների դեմ», գրում է գերմանական Der Spiegel ամսագրի լրագրող Քրիստոֆ Զյուդովը:
     Կառավարական զորքերի կողմից Հալեպի գրավման արդյունքում «ապստամբները կկորցնեն Սիրիայում ամենակարևոր ամրոցներից մեկն», ասվում է հոդվածում: Ընդ որում, այդ պարտությունը կատարվում է ծայրահեղ անբարենպաստ քաղաքական իրավիճակում, երբ ԱՄՆ-ն ու Եվրոպան փաստորեն քարտ-բլանշ են տվել Ռուսաստանին Սիրիայում:
     «Բացի այդ, երկու ամիս անց ԱՄՆ նախագահ կդառնա Դոնալդ Թրամփը: Նրա ու իր խորհրդականների վերաբերմունքը Սիրիայի հանդեպ ծայրահեղ հակասական է, բայց ամեն դեպքում նրանք հասկացնել են տալիս, որ նրանք ընդունելու են Ասադին որպես գործընկերոջ, ոչ թե թշնամու, ինչը լավ հեռանկար չէ սիրական ընդդիմության համար»,- գրում է Զյուդովը:
     Փաստորեն, սիրիական իշխանություններն այսուհետ վերահսկում են Սիրիայի հինգ խոշորագույն քաղաք՝ Դամասկոսը, Համան, Հոմսը, Լաթաքիան և Հալեպը:
     «Երբ Ասադն ամբողջությամբ վերահսկողության տակ առնի Հալեպը, նա կկարողանա օգտագործել իր զորքերն ապստամբների վերահսկողության տակ գտնվող մյուս տարածքների դեմ, որոնց համեմատ Ասադը երկու առավելություն ունի: Առաջինը ռուսական և սիրիական օդուժի օգնությամբ օդից հարվածներ իրականացնելու հնարավորությունն է, երկրորդը՝ Լիբանանից, Իրաքից ու Իրանից շիա վարձու զինվորների` համարյա անսպառ պաշարը: Ապստամբներն ուղղակի չեն կարողանա հաղթել այդ պատերազմը»,- կանխատեսում է լրագրողը:

4559 | 0
Facebook