Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Միջազգային

Մահափորձ Ֆիլիպինների նախագահի դեմ

15:25, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
Մահափորձ Ֆիլիպինների նախագահի դեմ

Ֆիլիպինների նախագահի անձնական պահակախմբի վրա տեղի է ունեցել հարձակում, հայտնում է Frans Press-ը: Հարձակումն իրականացվել է նախագահի` երկրի հարավային Մարավի քաղաք այցելության նախօրեին: Ինչպես նշել է նախագահ Դուտերտեն, վաղօրոք ժամանման վայր մեկնած թիկնապահները վիրավորվել են ինքնաշեն ռումբի պայթյունից: «Բայց ես կգնամ այնտեղ: Ինձ խորհուրդ տվեցին հետաձգել այցը, բայց ես պատասխանեցի` ոչ»,- ասել է նախագահը:

Ըստ աղբյուրների` տուժել է 7 թիկնապահ և 2 զինվոր: Խաղաղ բնակիչները չեն տուժել:
     Մեծ է հավանականությունը, որ հարձակումն իրականացրել է տեղի իսլամիստական ահաբեկչական խմբավորումը` «Մաուտե»-ն: Այժմ Ֆիլիպինների հարավային Մինդանաու կղզում, որտեղ տեղակայված են գրոհայինները, իրականացվում են գործողություններ` Բուտիգ քաղաքի մի մասը նորից գրաված մոտ 300 գորհայինի վնասազերծման նպատակով: Ավելի վաղ «Մաուտե»-ն հայտնել էր ԴԱԻՇ-ին միանալու մասին:

3080 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am