Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կանադան ընդլայնել է հակառուսական անհատական պատժամիջոցների ցուցակը

15:10, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
Կանադան ընդլայնել է հակառուսական անհատական պատժամիջոցների ցուցակը

Կանադան ընդլայնել է հակառուսական անհատական պատժամիջոցների ցուցակը` դրանում ներառելով ևս 158 մարդու, այդ թվում՝ Պետդումայի 6 պատգամավորի, բոլորը` Ղրիմից: Այս մասին հայտնում է BBC–ն։

Նշվում է, որ պատժամիջոցների ընդլայնումը կապված է ՌԴ Պետդումայում Ղրիմից պատգամավորների ընտրվեու հետ: «Կանադան չի ընդունում Պետդումայի ընտրությունների օրինականությունն ու արդյունքները, որոնք ընթացել են Ղրիմի բռնազավթված թերակղզում, ինչպես երբեք չի ճանաչել Ռուսաստանի կողմից Ղրիմի և Սևաստոպոլի անեքսիան»,– ասված է հայտարարության մեջ։

6803 | 0
Facebook